ՆԱՏՕ-ն մշտական կառույց կստեղծի Ուկրաինային զենք մատակարարելու հարցով. Ստոլտենբերգ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ն Վաշինգտոնում հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կստեղծի մշտական կառույց, որը կկազմակերպի Ուկրաինային սպառազինության պարտադիր մատակարարումները և ֆինանսավորի դրանք, գումարի չափը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում։
«Ռազմական մատակարարումները պետք է կրկին շարունակական հոսքով գնան Ուկրաինա, անցյալի ձգձգումները և խոստումները չկատարելը լուրջ հետևանքներ են ունեցել: Սա է պատճառներից մեկը, թե ինչու առաջարկել եմ գագաթնաժողովում հաստատել ՆԱՏՕ-ի ավելի մեծ դերն ուկրաինական ուժերին համակարգում և օգնություն տրամադրելու և վերապատրաստելու հարցում: Մեզ պետք է ամուր ինստիտուցիոնալ կառույց։ Օգնության մասին ժամանակավոր, կարճաժամկետ կամավոր հայտարարությունները լավ են, բայց երկարաժամկետ հեռանկարում մեզ անհրաժեշտ է ավելի կանխատեսելի և լայնածավալ աջակցություն Ուկրաինային»,- ընդգծել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ բյուջեն դեռ համաձայնեցված չէ։
Միաժամանակ գլխավոր քարտուղարը ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մշտական ռազմական հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ տարեկան 100 միլիարդ դոլարի չափով։