Իմ նպատակն է կանխել խոշոր պատերազմը. Շոլցը դեմ է, որ Ուկրաինային մատակարարվող զենքն օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է, որ Ուկրաինային մատակարարվող զենքն օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար: Նա այս մասին ասել է Բեռլինում «Քաղաքացիական երկխոսություն» միջոցառման ժամանակ, գրում է Bild-ը:
Շոլցն ասել է, որ պատճառ չի տեսնում Ուկրաինայի կողմից արևմտյան զենքի հնարավոր կիրառման գոտին ընդլայնելու համար։
«Գոյություն ունեն գերմանական զենքի մատակարարման հստակ կանոններ, որոնք համաձայնեցված են Ուկրաինայի հետ, և նրանք աշխատում են», - ասել է Շոլցը:
Կանցլերն ընդգծել է, որ իր նպատակն է «կանխել խոշոր պատերազմի բռնկումը»։
«Ուկրաինայի ինքնապաշտպանության համար գերմանական զենքի մատակարարումը ծառայում է նաև պատերազմի սրումը կանխելուն, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի», - ասել է նա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամներին կոչ էր արել չեղարկել Ռուսաստանին ռազմական օբյեկտների վրա հարձակվելու համար Ուկրաինային մատակարարվող զենքի օգտագործման արգելքը։