Ժամը 8։55–ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժամը 8.55 ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 67 մասնակից։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Բագրատ Սրբազանի կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։
Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է, բախումներ են տեղի ունենում կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։ Այս պահի դրությամբ կան բերման ենթարկված քաղաքացիներ, որոնց թվում է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։