Անհնազանդության ակցիաներ. Փողոցներ են փակվում Երեւանում․ տեսանյութեր
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաղ առավոտից Երեւանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում:
Նախօրեին Հանրապետության հրապարակում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ բաց պետք է մնան միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհները։ «Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած, բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու։ Բոլոր տեղերում։ Ես ժամը 08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ մինչ այդ իմ անելիքը կատարա:
Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն՝ աշխատանքի գալու, որովհետև նրանք աշխատանք չունեն, վաղուց ազատված են էդ գործից, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար։ Ե՛վ բարոյապես, և՛ իրավապես ամբողջությամբ ինքնազրկել են իրենց՝ լինելու այն պաաշտոնյաները, որոնց դուք վարձել եք։ Իրենց բառերն եմ ասում․ դուք վարձել եք իրենց, ժողովո՛ւրդ, և այդ վարձի գինն իրենք պետք է վճարեն»,- հայտարարել է նա: