Կորոնավիրուսի պատճառով՝ մեկ տարում գրեթե 13 միլիոն մարդ է մահացել. ԱՀԿ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2020 և 2021 թվականներին COVID-19 համաճարակը հանգեցրել է համապատասխանաբար 4,1 միլիոն և 8,8 միլիոն մարդու մահվան։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում: Կորոնավիրուսը 2020 թվականին մահացության ամենատարածված պատճառների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ 2021 թվականին՝ երկրորդը։
ԱՀԿ-ի զեկույցի համաձայն՝ COVID-19-ի պատճառով կյանքի տևողությունը երկու տարվա ընթացքում նվազել է 1,8 տարով և կազմել 71,4 տարի։ 2021 թվականին «գլոբալ առողջ կյանքի տևողությունը» նվազել է 1,5 տարով և կազմել 61,9 տարի։
Համաճարակի հետևանքները անհավասարաչափ են զգացվում ամբողջ աշխարհում, նշում է ԱՀԿ-ն։ Ամենաշատը տուժել են Ամերիկան և Հարավարևելյան Ասիան, որոնցում կյանքի տևողությունը 2020-2021 թվականներին նվազել է մոտ երեք տարով, իսկ առողջ կյանքի տեւողությունը՝ երկուսուկես տարով:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ առաջընթաց և առողջության ամրապնդում է նկատվում համաշխարհային առողջապահության ոլորտում, այդ թվում՝ բժշկական ծառայությունների հասանելիության ավելացման միջոցով։ «Բայց մենք պետք է գիտակցենք, թե որքան փխրուն կարող է լինել առաջընթացը: Ընդամենը երկու տարվա ընթացքում COVID-19 համաճարակը ջնջել է կյանքի տևողության աճի տասնամյակը»,- ասել է կազմակերպության ղեկավարը։
Ինչպես ապրիլին հայտնել է ԱՀԿ-ն, FLiRT կորոնավիրուսային շտամներ են հայտնաբերվել եվրոպական 14 երկրներում և Իսրայելում, ինչը այս ամառ կարող է հանգեցնել հիվանդացության աճի: