Մենք Պաղեստինը որպես առանձին պետություն ճանաչելու պատճառ չունենք․ Շոլց
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիան դեռ պատրաստ չէ ճանաչել Պաղեստինը որպես պետություն, քանի որ ներկայումս հստակություն չկա պետության տարածքի և «հարակից այլ հարցերի» հետ կապված։
Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում:
«Խոսքը Պաղեստինի վարչակազմի մասին է, որը պատասխանատու է Արևմտյան ափի և Գազայի հատվածի համար։ Բայց մենք դեռ հեռու ենք դրանից: Այն ամենը, ինչ մենք հիմա պետք է անենք, երկարաժամկետ հրադադարի հասնելն է։ Հարցը նաև այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պարտավորություն ստանձնեն հավատարիմ մնալ երկու պետությունների մասին որոշմանը», - հավելել Է Շոլցը՝ նշելով, որ պետականության խորհրդանշական ճանաչման ճանապարհը ոչ մի տեղ չի տանի։
Մայիսի 22-ին Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան հայտարարեցին, որ Պաղեստինը ճանաչում են որպես պետություն, նրանց որոշումները ուժի մեջ կմտնեն մայիսի 28-ին:
Մինչև մայիսի 23-ը Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ Ութ երկիր ՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թվականին՝ դեռևս ԵՄ - ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան ՝ 2014 թվականին: