Ողբերգական դեպք՝ Երևանում․ nրnնվող nւկրաինացու մեքենան հայտնաբերվել է կամրջի մոտ, իսկ մարմինը՝ կամրջի տակ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջից դեպի Արաբկիր վարչական շրջան տանող հատվածի փոքր կամրջի վրա, հետիոտնի համար նախատեսված մայթին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա է կայանված և կան կասկածներ, որ դրա վարորը հնարավոր է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած է նետվել։ Գրել է «Շամշյանը»։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Խաչիկ Առաքելյանն ու կրտսեր պարեկ Արսեն Ստեփանյանը։
Ոստիկանները, փրկարարներն ու պարեկները Դավիթաշենի կամրջի տակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են տղամարդու դի։
Տեղում դեպքի վայր ժամանած մահացածի ընկերը ոստիկաններին ու քննիչներին հայտնեց, որ նա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Անդրանիկ Գ․-ն է, ով մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում և 2 օր է իրենք փնտրում էին նրան և դիմել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ որպես անհայտ կորած որոնվում էր։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Առավել մանրամասն` այստեղ.