Ադրբեջանական դրոշը բարձրացվել է սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած գյուղերում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի դրոշը բարձրացվել է Հայաստանի հետ սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած գյուղերի տարածքում։ Ադրբեջանում այդ տարածքները կոչում են Ղազախի շրջանի Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Գիզիլհաջիլի գյուղեր։
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Ադրբեջանական կողմն էլ հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքներ են իրականացվել հանձնաժողովների հերթական՝ 9-րդ նիստում ստորագրված Արձանագրության համաձայն և որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծ, որով փաստացի Ադրբեջանին են տրվել 4 գյուղերի՝ Բաղանիս Այրումի, Աշաղը Ասքիպարայի, Խեյրիմլիի և Գիզիլհաջիլիի տարածքները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live