Գիշերը հրդեհ է բռնկվել Արծվիկ Մինասյանի որդու բնակարանում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիշերը հրդեհ է բռնկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի որդու բնակարանում։
Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ բնակարանը պատկանում է իր որդուն և հրդեհի պահին որդուց բացի ներսում են եղել նաև հարսն ու թոռը։ Նա նաև նշեց, որ 5 օր առաջ էին տեղափոխվել բնակարան, իսկ հրդեհի պատճառ է դարձել հոսանքի տատանումը։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ բնակարանը լուրջ վնասներ է կրել, գրեթե ամբողջությամբ ավերված է։ Պատգամավորը նշեց, որ նաև վնասվել են վերևի և ներքևի հարկերի բնակարանները:
Հրդեհի ժամանակ ընտանիքի անդամները քնած են եղել։ Դեռևս անհայտ պատճառով չեն կարողացել բացել տան դուռը, դուրս են եկել բնակարանի բաց պատշգամբ, մինչև դեպքի վայր են հասել հրշեջ-փրկարարները։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 23-ին, ժամը 23։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի թիվ 52/1 շենքի 16-րդ հարկի բնակարաներից մեկում հրդեհ է բռնկվել։
Փրկարարները բնակարանից տարհանել են Մ․ Ղ․-ին (ծնված 1999 թ․), Ս․ Մ․-ին (ծնված 1997 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 2023 թ․), որոնց շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Հրդեհը մեկուսացվել է մայիսի 24-ին, ժամը 00։42-ին, մարվել՝ 00։59-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 40 քմ) և ջերմահարվել են խոհանոցի և նախասրահի պատերը (մոտ 30 քմ)։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live