Չեխիայի նախագահը մոտոցիկլետ վարելիս վնասվածք է ստացել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեխիայի նախագահ Պետր Պավելը, որը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս, տեղափոխվել է Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Ինչպես հայտնում է ct24 լրատվական հարթակը, Պավելի վնասվածքները լուրջ չեն։
Չեխիայի ղեկավարը պետք է հիվանդանոցում մնար մինչև երկուշաբթի, սակայն նրա գրասենյակը հայտնել է, որ նրան արդեն դուրս են գրել՝ բուժումը տանը շարունակելու համար։
Չեխիայի ԶԼՄ-ները հայտնել էին, որ Պավելը մայիսի 23-ին վնասվածք է ստացել մոտոցիկլավարների համար փակ սպորտային հրապարակներից մեկում՝ արտաճանապարհային վարման դասընթացների ժամանակ: Ըստ նրա մամուլի ծառայության՝ ոստիկանությունը միջադեպը որպես ճանապարհատրանսպորտային պատահար չի քննում։
62-ամյա Պավելը մոտոսպորտի սիրահար է։ Նա մոտոցիկլետ վարելուց չի հրաժարվել նույնիսկ 2023 թվականին նախագահ ընտրվելուց հետո։ Նախագահը, որը չեխական բանակի պաշտոնաթող գեներալ է, բժիշկների կարծիքով, գերազանց մարզավիճակում է: