Քրեական հեղինակություն «Դերոյի Արսեն»-ին հուղարկավորեցին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 18-ին Կոտայիք մարզի Հրազդան քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհված 49-ամյա Արսեն Հունանյանին՝ «Դերոյի Արսեն»-ին, որը Կոտայքի մարզում հայտնի քրեական հեղինակություն էր, այսօր հուղարկավորել են։
«Այսօր Արսենին հուղարկավորել են Աղբյուրակի գերեզմանատանը։ Իրենք Հրազդանի Աղբյուրակ թաղամասից էին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հրազդանի բնակիչներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 18-ին կրակոցներ և սպանություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։
Մահացածներն են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, որը տեղում էր մահացել, իսկ հիվանդանոցում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, որը հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն էր, որը տեղափոխվել էր «Հրազդան» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live