Հայ արտադրողներին այսօր դուրս են հանել Մոսկվայի «Tвой дом» առևտրի կենտրոնից
ОбществоԻ շարունակություն «Ֆուդ Սիթիի» հայատյացության՝ այսօր հայ արտադրողներին դուրս են հանել «Քո տունը» (Tвой дом) առևտրի կենտրոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցացիայի համահիմնադիր, «Բիէլլա» մսամթերքի գործարանի կոմերցիոն տնօրեն Էմիլ Ստեփանյանը։
«Դե ինչ, հայ եղբայրներ, այն ամենը, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում:
Սպասեք շարունակությանը, նվազեցրեք ձեր բիզնես ռիսկերը արդեն հիմա»,- նշել է նա:
Նշենք, որ «Tвой дом»-ի սեփականատերն է Արազ Աղալարովը: