Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ գնդակոծությունների հետևանքով կան զոհեր
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Բելգորոդի մարզի Բորիսովի շրջանում հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են Բելենկոյե գյուղին մոտեցող օդային թիրախներ, գյուղում մեկ տղամարդ բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել և զոհվել: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Եվս մեկ մարդ վիրավորվել է․ նա ստացել է փակ գանգուղեղային վնասվածք և գտնվում է միջին ծանրության վիճակում:
Բելենկոյե գյուղի գնդակոծության հետևանքով նաև վնասվել են չորս մասնավոր տներ, մեքենաներ և էլեկտրահաղորդման գծեր։
Իսկ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում, ըստ մարզի դատախազության, ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով 10-ամյա երեխա է վիրավորվել․ նրա ծնողները զոհվել են։
Ըստ դատախազության՝ «Իսկանդեր» հրթիռն ընկել է մասնավոր տան բակ, որտեղ զոհվել են 52-ամյա տղամարդը, նրա 42-ամյա կինը, իսկ նրանց որդին վիրավորվել է։ Նաև վիրավորվել է հարևան տան 24-ամյա բնակիչը։
Իր հերթին Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Չուգուև քաղաքի գնդակոծության հետևանքով 7 մարդ է վիրավորվել։