Բլինկենը դեմ է Նեթանյահուի ձերբակալման օրդերի տրամադրմանը
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդերների տրամադրումը շարժում է սխալ ուղղությամբ:
«Խայտառակություն է համեմատել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը, և դա միայն բարդացնում է հրադադարի շուրջ հնարավոր համաձայնագրի ձեռքբերումը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դիմել էր Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդեր տրամադրելու պահանջով: Այս մասին ասված է Խանի հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ հավաքված ապացույցների հիման վրա դատախազները ողջամիտ հիմքեր ունեն կարծելու, որ երկուսն էլ «պատասխանատու են Պաղեստինի տարածքում (Գազայի հատված) առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից սկսած ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»:
ՄՔԴ-ն նաև պահանջել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդի ձերբակալման օրդեր: