Ձերբակալվել է ՌԴ բանակի նախկին հրամանատարը. նա կասկածվում է 100 մլն ռուբլու չափով խարդախության համար
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ զինված ուժերի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը ձերբակալվել է խարդախության գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը, հայտնում է, որ Իվան Պոպովը կասկածվում է 58-րդ բանակի ամրությունների կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաների գողության և վաճառքի համար։