Իրանի արտգործնախարարը վերջին պահին է նստել նախագահական ուղղաթիռը․ Türkiye
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Türkiye-ի հրապարակումը վկայակոչում է Իրանի անվտանգության ծառայության աղբյուրը, ըստ որի՝ նախագահական ուղղաթիռի մեկնելուց քիչ առաջ բոլոր ուղեւորները բաշխվել են երեք ուղղաթիռների միջեւ։ Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Թավրիզի նահանգապետ Մալիք Ռահմեդին պետք է նստեին թիվ 2 ուղղաաթիռը:
Սակայն վերջին պահին այնտեղ տեղավորվել են Հեղափոխության պահապանների գեներալ Մուհամմեդ Ալի ալ-Հաշիմին եւ երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչը։ Եվ երկու պաշտոնյաներն էլ տեղափոխվել են թիվ 1 ուղղաթիռ։ Հրատարակությունը հայտնում է նաեւ, որ կործանված ուղղաթիռը համալրված է եղել շարժման շարունակական մոնիտորինգ ապահովող հատուկ համակարգով։ Չնայած դրան, գրում է հրատարակությունը, ուղղաթիռի գտնվելու վայրն անմիջապես չի բացահայտվել։ Ամենայն հավանականությամբ, համակարգը դադարել է աշխատել նույնիսկ ուղղաթիռի գետնին բախվելուց առաջ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live