Լոնդոնում Գերագույն դատարանն Ասանժին թույլ է տվել վիճարկել իրեն ԱՄՆ արտահանձնելու որոշումը
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնում գտնվող Անգլիայի և Ուելսի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել հօգուտ գաղտնի նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի, որի արտահանձնումը պահանջում է ԱՄՆ-ն:
Դատարանն Ասանժին թույլ է տվել վիճարկել իրեն ԱՄՆ արտահանձնելու որոշումը։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դատավորները վճռել են, որ ԱՄՆ իշխանությունների կողմից տրված հավաստիացումները չեն երաշխավորում Ասանժի իրավունքների պահպանումը նրա արտահանձնման դեպքում։
Դատարանի շենքի մոտ հավաքված աջակիցներն այս որոշմանը ցնծությամբ են դիմավորել։ 52-ամյա Ասանժը առողջական վիճակի պատճառով չի կարողացել անձամբ ներկա գտնվել դատական նիստին։
Հայտնի է, որ Ասանժին ԱՄՆ-ում ցմահ ազատազրկում է սպառնում: