Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Երվանդ Բաղդասարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում «Մշո օջախ» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա ծառին, արմատախիլ արել այն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Արմեն Հ.-ն «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, նված բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայում, գիտակցության չգալով մահացել է:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: