ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով
ЭкономикаԵվրամիությունն այս տարվա ապրիլին կարևոր հանգրվանի է հասել մաքուր էներգետիկայի անցման հարցում։ Առաջին անգամ արդյունահանվող վառելիքից ստացվող էլեկտրաէներգիայի չափաբաժինը մեկ ամսվա համար կազմել է քառորդ մասից էլ պակաս։ Էներգոանցման առաջատարները դարձել են արևային և քամու էլեկտրակայանները։
«Էմբեր» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականի ապրիլին Եվրամիությունում արդյունահանվող վառելիքից էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 23 %, 2023 թվականի ապրիլի համեմատ գրեթե կիսով չափ նվազելով, դա, ըստ փորձագետների, բերել է էլեկտրոէներգետիկ հատվածում արտանետումների նվազման 22 %-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Արդյունահանվող վառելիքի բաժնի նվազման հիմնական պատճառները քամին և արևն են, ինչպես նաև հիդրոէներգետիկայի վերականգնումը։
Եվրամիութունում անցած ամիս վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգետիկան կազմել է ռեկորդային 54 %, ընդ որում «Էմբերի» փորձագետները նշում են, որ մինչև 2024 թվականը հնարավորություն կա այս ցուցանիշը հասցնել 60-65 %-ի։ Եվրամիության փորձագետները նաև նշել են, որ նոր օրենսդրություն են մշակելու բյուրոկրատական քաշքշուքները վերացնելու, ինչպես նաև եվրոպական սարքավորումների արտադրողների շահերը պաշտպանելու նպատակով։
Արևից և քամուց, ինչպես և հիդրոէլեկտրակայաններից ստացվող էլեկտրաէներգիայի ավելացումը քաղաքական անկախություն է ապահովում եվրամիության համար։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Սոնա Մանուկյան