Չի հաջողվելու Գագիկ Ծառուկյանին մեղադրել մի բանում, որը կապ չունի նրա հետ
ПолитикаՈրքան էլ փորձ արվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապել այս կամ այն երևույթը, միևնույն է, չի ստացվի, քանի որ իրականությունը բոլորովին այլ է: Իրականում Գագիկ Ծառուկյան հասարակական քաղաքական գործչի գործունեությունն ավելի լայն է, ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները և հասնում է միջազգային մասշտաբների: Ուստի, իրականում, սեփական երկրի ու ժողովրդի համար նման մասշաբ ունեցող գործչի անունը չի կարելի և հնարավոր չէ կապել ինչ-ինչ մանր-մունր գործերի հետ և դրանով փորձել ստվեր նետել նրա անձի, անվան ու գործունեության վրա:
Ավելի խելամիտ կլիներ, եթե Ծառուկյան գործիչն ընկալվեր այնպիսին ինչպիսին իրականում կա: Այդ դեպքում պետք չէր լինի իրականության հետ որևէ աղերս չունեցող ո՛չ մեղադրանքներ հորինել, ո՛չ էլ փորձ անել դրանք արդարացնելու համար: Ինչքան ջանք էլ գործադրվի, միևնույն է, չի հաջողվելու Ծառուկյանին մեղադրել մի բանում, որը կապ չունի նրա հետ: