Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վախճանվել է մեր թանգարանի մտերիմ բարեկամ, Արցախյան հերոսամարտիկ, հրամանատար Ջեմմա Հովհաննիսյանը։ Մենք նրա քաջարի պատմությունները լսեցինք անձամբ իրենից, ներկայացում դիտեցինք Զաբելա Աբելյանի ղեկավարությամբ, ծանոթացանք Փոքր Վեդիի հայրենասեր մարդկանց...
Հավերժ հիշատակ, մեր անվախ ու նվիրյալ հրամանատար»,- հայտնում է Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարանը ։
Նշենք՝ Հեղինե (Ջեմմա) Մարգարի Հովհաննիսյան (ծնվ.՝ 1947, մարտի 10, գ. Փոքր Վեդի): 1988-1994 թվականներին առանձին կամ 5-րդ կամավորական բրիգադի (վաշտի հրամանատար) կազմում մասնակցել է Հայաստանի Արարատի (Տիգրանաշեն, Երասխ) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Գետավան, Վաղուհաս. Մաղավուզ, Հակոբ Կամարի և այլն), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Հակոբ Կամարի գյուղի համար մղվող մարտերի ժամանակ, երբ սպառվել է զինամթերքը, Հովհաննիսյանը դուրս է եկել խրամատից՝ սկսել երգել ու պարել՝ շեղելով հակառակորդի ուշադրությունը, մինչև մոտակա դիրքերից ջոկատին զինամթերք է հասցվել։ Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live