Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց
Общество2024 թվականի առաջին եռամսյակում վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը Ավստրալիայի էներգետիկ կառուցվածքում հասել է ավելի քան մեկ երրորդի, գրում է itek.ru-ն: Էներգետիկ Ember վերլուծական կենտրոնի տվյալներով արևային էլեկտրակայաններն արտադրել են 13,11 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա, այսինքն 13,5 %-ով ավելի, քան անցյալ տարի։ Հողմային էներգիայի արտադրությունը կազմել է 7,53 ՏՎտ/ժ, ինչը 6,5 %-ով ավելի է 2023 թվականի հունվար-մարտի ցուցանիշից։
Այս տարվա առաջին եռամսյակում վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդհանուր արտադրությունը հասել է 20,64 ՏՎտ/ժ-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է տարվա այդ եղանակի համար: 2024 թվականին ածուխը կազմել է ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 55 %-ը, ինչը 70 %-ով պակաս է 2020 թվականի համեմատ:
Ավստրալիան նախատեսում է մինչև 2030 թվականի վերջը վերականգնվող էներգիայի երկրի մասնաբաժինը հասցնել 82 %-ի, և դրանով իսկ ստեղծել աշխարհի ամենականաչ էներգետիկ համակարգերից մեկը։ Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ արևային էներգիայի արտադրությունը կդառնա էներգիայի հիմնական աղբյուրը։ 2023 թվականի սկզբի դրությամբ երկրում տեղադրվել է ավելի քան 3,4 միլիոն արևային մարտկոց, որոնց թիվն ամեն տարի աճում է մոտ 300 հազարով։
Ավստրալիան նախատեսում է նաև արևային էներգիա արտահանել այլ երկրներ, մասնավորապես, Սինգապուրի հետ համաձայնագիր է ստորագրվել հսկա արևային ֆերմայի և երկրների միջև 4,2 հազար կիլոմետր երկարությամբ ստորջրյա էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին։ Մոտավորապես 20 ԳՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը, ինչպես նաև 40 ԳՎտ/ժ պահեստավորման մարտկոցը կտեղակայվի Ավստրալիայի հեռավոր հյուսիսային մասում։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականը։ Ավստրալիայում էներգիայի պահեստավորման հզորությունը ևս կարող է զգալիորեն աճել՝ 2024 թվականի 1,6 ԳՎտ-ից մինչև 22 ԳՎտ մինչև 2030 թվականը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]