Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակն անհանգիստ է. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա կարծիքով՝ Ալիևը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր երկրում, այլև «ամբողջ տարածաշրջանում իրավիճակի համար»:
«Փառք Աստծո, որ ի դեմս Ադրբեջանի այստեղ հայտնվել է շատ հզոր, նորմալ առաջնորդ։ Դուք կարող եք վերահսկել կովկասյան տարածաշրջանը։ Խոսքն արդեն ոչ միայն Ադրբեջանի համար պատասխանատվության մասին է: Դուք արդեն ընդհանուր առմամբ պատասխանատու եք Կովկասում տիրող իրավիճակի համար, ինչի հույսը մենք՝ Կովկասում չապրող ժողովուրդներս, իսկապես ունենք։ Սա լրացուցիչ բեռ է Ձեզ վրա, չնայած Դուք ունեք ձեր սեփական խնդիրները։ Այնուամենայնիվ, փախնելու տեղ չկա: Ժամանակը, ինչպես ասում են, ընտրել է Ձեզ, և Դուք պատասխանատու եք կովկասյան տարածաշրջանի համար՝ որպես առաջնորդ»,- ասել է Լուկաշենկոն: