Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան
ОбществоԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից: Աննկարագրելի էր մթնոլորտը, որին ես ականատես եղա. ինչքան լուսավոր, պայծառ ու կարգին երիտասարդներ էին, որոնք անկախ իրենց բաժին հասած դժվարություններից` լավատեսությամբ են նայում ապագային, սրտացավ ու մտահոգ են մեր հայրենիքի ճակատագրով:
Անկեղծ եմ ասում, իմ սպասելիքներից ավելին էր։ Ես և հուզված էի, և՝ հպարտ, և ինձ զգում էի ավելի պարտավորված՝ անել ավելին մեր երիտասարդների, մեր պետության համար։
Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր թիմակիցներին, որոնք կազմակերպչական ահռելի աշխատանքներ էին իրականացրել, որպեսզի եռօրյա ֆորումն անցնի անթերի: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բանախոսներին, (Աշոտ Ղուլյան, Անաիս Սարդարյան, Միքայել Մելքումյան, Թովմաս Առաքել, Վահագն Մելիքյան, Արտակ Բեգլարյան, Միկա Բադալյան, Արման Աբովյան, Նազիկ Ավդալյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Վաղինակ Գալստյան, Արթուր Խաչենց, Վիտյա Յարամիշյան, Ռաֆայել Աբրահամյան), ովքեր դասախոսությունների, անմիջական շփումների, զրույցների, խաղերի միջոցով կարևոր գիտելիքներ, մտքեր, և հմտություններ փոխանցեցին մեր երիտասարդներին: Տեսնելով հաջողված այս ձևաչափի արդյունավետությունը` առաջարկում եմ մասնակիցներին և կազմակերպիչներին՝ քննարկել և ինձ ներկայացնել ֆորումի շարունակականության տարբերակները։ Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել: Ես այդ ֆորումից հեռացել եմ մեկ հստակ համոզմամբ՝ մեր պետությունն ուղղելու է իր մեջքը։
Աստված պահապա´ն մեզ բոլորիս։