Գերմանիան արգելել է Motorola-ի և Lenovo-ի սարքերի վաճառքը
ЭкономикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայում արգելվել է Motorola և Lenovo ընկերությունների սարքերի վաճառքը: Այս մասին հայտնում է Android Authority-ն։
Արգելքի մասին հայտարարել է Գերմանիայի շրջանային դատարանը։ Չինական Lenovo կորպորացիան և նրա դուստր Motorola-ն մեղավոր են ճանաչվել ամերիկյան InterDigital տեխնոլոգիական ընկերությանը պատկանող արտոնագրերը խախտելու համար:
Lenovo-ն մտադիր է բողոքարկել արգելքը։ Համաձայն վճռի՝ երկրում արգելված է սմարթֆոնների բոլոր ապրանքանիշերի, այդ թվում՝ նոր Motorola Edge 50-ի վաճառքը։
Գերմանիան նախկինում արգելել էր չինական Oppo և OnePlus կորպորացիաների սմարթֆոնների վաճառքը: Նրանք մեղադրվում էին Nokia-ի արտոնագրերը խախտելու համար: Սակայն որոշ ժամանակ անց ընկերությունները հարթել են վեճերը։