Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ եթե արևմտյան երկրները ցանկանում են ուկրաինական ճգնաժամը լուծել մարտի դաշտում, Ռուսաստանը պատրաստ է դրան։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Դա նրանց իրավունքն է, եթե նրանք ցանկանում են մարտի դաշտում, կլինի մարտի դաշտում»,- ասել է Լավրովը ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու վերաբերյալ Դաշնային խորհրդում խորհրդակցությունների ժամանակ։
Խոսելով Ուկրաինայում խաղաղության թեմայով Շվեյցարիայում կայանալիք համաժողովի մասին, որին ՌԴ-ին չեն հրավիրել, Լավրովն ընդգծել է, որ դրա նպատակը «Ռուսաստանին վերջնագիր ձևակերպելն է»։
«Այն կենտրոնանում է Վլադիմիր Զելենսկու բանաձևի վրա և անտեսում խաղաղության այլ նախաձեռնությունները, այդ թվում՝ չինականը։ Համաժողովը... հանգում է նրան, որ վերահաստատվի Ռուսաստանին ուղղված վերջնագիրը: Գիտե՞ք, դա նման է վատ աշակերտին ուսուցչական խորհրդի կանչելուն. իրար մեջ ամեն ինչ որոշում են, հետո կանչում աշակերտին ու հայտնում վճիռը: Այդպես չի կարելի խոսել ոչ մեկի, առավել ևս՝ մեր հետ»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ եթե նախկինում Շվեյցարիան չեզոք երկիր էր, ապա այժմ անցել է Ուկրաինայի կողմը։