Տվե՛ք Իսրայելին ռումբերը, որոնք անհրաժեշտ են պատերազմն ավարտելու համար. սենատոր Գրեհեմը բերել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման «լավ» օրինակը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Սենատի հանրապետական անդամ Լինդսի Գրեհեմը NBC News-ին տված հարցազրույցի ժամանակ ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ Իսրայելի պատերազմը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի վրա ատոմային ռումբեր նետելու ԱՄՆ որոշման հետ:
«Երբ Պերլ Հարբորից հետո մենք` որպես ազգ, բախվեցինք ոչնչացման՝ կռվելով գերմանացիների և ճապոնացիների դեմ, մենք որոշեցինք ավարտել պատերազմը Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային զենքով ռմբակոծմամբ: Դա ճիշտ որոշում էր: Տվե՛ք Իսրայելին այն ռումբերը, որոնք անհրաժեշտ են պատերազմն ավարտելու համար: Նրանք չեն կարող իրենց թույլ տալ պարտվել», - ասել է Գրեհեմը:
Գրեհեմը՝ Իսրայելի հավատարիմ աջակիցը, բազմիցս օգտագործել է այս համեմատությունը՝ դատապարտելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը, համաձայն որի՝ Իսրայելին որոշ տեսակի զենքեր չեն մատակարարվի, եթե վերջինս ռազմական գործողություն սկսի Ռաֆահում՝ Գազայի ամենահարավային քաղաքում, որտեղ ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչ է ապաստանել:
«Ինչու՞ է ԱՄՆ-ի դեպքում լավ երկու միջուկային ռումբ նետելը Հիրոսիմայի և Նագասակիի վրա՝ վերջ տալու իրենց գոյաբանական սպառնալիքի պատերազմին: Ուրեմն, Իսրայելը պետք է անի ամեն ինչ, որպեսզի գոյատևի որպես հրեական պետություն», - հավելել է նա։