Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ պատրաստ է, ներկայիս նախագահական մրցավազքի շրջանակում, բանավիճել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։
«Կազմակերպեք այն (բանավեճը)», - ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է բանավիճել հանրապետական Թրամփի հետ։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու դառնալու համար։