Եթե պետք է միայնակ պայքարենք, կպայքարենք անգամ եղունգներով. Նեթանյահուն՝ ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման մասին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պայքարել ՀԱՄԱՍ-ի դեմ, նույնիսկ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները մեծացնում է ճնշումը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա իսրայելական բանակի հարձակման առնչությամբ: Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ ռազմական օգնության մատակարարումների դադարեցման ֆոնին։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը, որը մեծապես կախված է ԱՄՆ-ի զենքի մատակարարումից, անհրաժեշտության դեպքում «կպայքարի եղունգներով»:
«Եթե պետք է միայնակ պայքարենք, մենակ ենք պայքարելու: Ես արդեն ասել եմ, որ եթե ստիպված լինենք, մենք կպայքարենք անգամ եղունգներով», - ասել է Նեթանյահուն ազգին ուղղված տեսաուղերձում:
Նա նաև հիշեցրել է, որ Իսրայել պետության ստեղծումից հետո ՄԱԿ-ը էմբարգո է սահմանել երկրին զենքի մատակարարման վրա, սակայն Իսրայելին, այնուամենայնիվ, հաջողվել է անկախություն ձեռք բերել 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմում։ Իսրայելի վարչապետը նշել է, որ երկիրը այժմ դարձել է «շատ ավելի ուժեղ»։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը շարունակվում է։ Այս շաբաթ իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածը։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի մատակարարի Իսրայելին, եթե իր բանակը մտնի Ռաֆահ։ Պենտագոնը նույն օրը հաստատել է Իսրայելին ռազմական օգնության դադարեցումը։