Զելենսկին պաշտոնից ազատել է Ուկրաինայի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Սերգեյ Լուպանչուկին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Զելենսկու գրասենյակին։
«Սերգեյ Լուպանչուկին ազատել Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի պաշտոնից»,– ասված է Զելենսկու հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով նա այդ պաշտոնում նշանակել է Ալեքսանդր Տրեպակին։
Լուպանչուկը հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի նոյեմբերին։
Տրեպակը եղել է հատուկ գործողությունների ուժերի երրորդ առանձին հատուկ նշանակության գնդի հրամանատար, 2014 թվականին ուկրաինացի այլ զինվորականների հետ մասնակցել է Դոնեցկի օդանավակայանի տարածքում մղվող մարտերին։