Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Թալիբան» արմատական շարժման առնվազն 7 անդամ է զոհվել,14-ը՝ վիրավորվել Բադախշանի նահանգի Ֆայզաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ աֆղանստանյան ԶԼՄ-ների՝ անհայտ անձը պայթանյութով բեռնված մոտոցիկլետով հարձակվել է թալիբների ռազմական փոխադրամիջոցի վրա։ Աղբյուրները հայտնել են, որ մահացածների մարմինները և բոլոր վիրավորներին տեղափոխել են Բադախշանի նահանգի հիվանդանոց։
«Թալիբանն» առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել պայթյունի մասին տեղեկատվությունը։
Մարտի 21-ին մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել Աֆղանստանի հարավի Քանդահար քաղաքում՝ New Kabul Bank-ի մասնաճյուղում։ Հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն 19 մարդ, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ Այդ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:
Առավել մանրամասն` այստեղ.