Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը գտնվում է արտասահմանում։ Նրա խոսքով՝ ծառայությունը «գրեթե կռահում է»՝ ով է նա, գրում է kommersant.ru-ն։
«Քանի որ նախաքննության շրջանակներում համապատասխան ընթացակարգերը շարունակվում են, մենք պետք է ամեն ինչ անենք նրան ինչ-որ կերպ հասնելու համար։ Ուստի հիմա կոնկրետ բան չեմ ասի։ Գոյություն ունի հետաքննության գաղտնիք, և մենք պետք է համոզվենք, որ մեր աշխատանքը հանգեցնի կոնկրետ արդյունքի մեր օպերատիվ աշխատանքում»,-ասել է Բորտնիկովը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել մերձմոսկովյան Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Զոհվել է 144 մարդ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։