ԵՄ-ն ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ը կուղղի Ուկրաինային զենք մատակարարելուն. Շոլց
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ԵՄ-ն համաձայնության է եկել Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների 90%-ը Կիևի ռազմական կարիքների համար օգտագործելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է Լատվիա կատարած այցի ժամանակ կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սակայն մենք ունենք կոնսենսուս Եվրոպայում, որ մենք ցանկանում ենք օգտագործել սառեցված ռուսական ակտիվներից ստացված անսպասելի շահույթը։ Սա զգալի գումար է, որը կազմում է տարեկան մի քանի միլիարդ, և այնտեղ մենք համաձայնության ենք եկել՝ օգտագործել այդ միջոցների մոտ 90%-ը Ուկրաինայի պաշտպանական նպատակների համար, ինչպես նաև Եվրոպայում զենքեր գնելուն»,- Շոլցի խոսքերը մեջբերում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Կանցլերը վստահեցրել է, որ Գերմանիան մտադիր է Կիևին աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, «և մեծ քանակությամբ»։