Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 6-ին Բելգորոդի մարզի Բորիսովի շրջանում մարդատար մեքենաների վրա Ուկրաինայի Զինված ուժերի կամկազե անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով «Ագրո-Բելոգորիե» ընկերությանը։
«Այսօր «Ագրո-Բելոգորիե» ընկերությունների խմբի մեր խոզաբուծական ֆերմաներ աշխատակիցներին տեղափոխող երկու մեքենաները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով տուժել է 37 մարդ, ցավոք՝ 7-ը զոհվել է», - ասել է պաշտոնյան։
Ինչպես ավելի ուշ պարզաբանել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հարձակման թիրախում է հայտնվել երկու «Գազել» և մեկ մարդատար ավտոմեքենա։
Առավել մանրամասն` այստեղ.