ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության․ ՌԴ ԱԳՆ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է ՌԴ-ի հետ «պոտենցիալ հակամարտության»:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ-ի խոշորագույն Steadfast Defender զորավարժությունները
Նրանց սցենարով՝ բոլոր գործիքների, այդ թվում՝ հիբրիդային և սովորական սպառազինությունների կիրառմամբ, մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն գործողություններ։
Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», ինչի մասին, ի դեպ, անկեղծորեն խոսում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները»,-հայտարարել Է Զախարովան ։