ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան այս մրցաշրջանում արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ոսկե ձեռնոց» մրցանակին, որը շնորհվում է ամենաշատ հանդիպումներում դարպասն անառիկ պահած դարպասապահներին։ Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում իսպանացի դարպասապահը 14 խաղում անառիկ է պահել իր դարպասը։
Նրա ամենամոտ հետապնդողը՝ «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը, անառիկ է պահել իր դարպասը 12 խաղում և կորցրել է այս ցուցանիշով Ռայային հասնելու հնարավորությունը:
Աղբյուր ArmSport.am