Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «վտանգավոր» է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. վերջինս շարունակում է հայտարարել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում Ֆրանսիայի անմիջական մասնակցության հնարավորության մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Մակրոնը կրկնել էր այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economist-ին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնություն խնդրի։
«Ինչպես ասացի, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք բախվում ենք մեկին, ով ոչինչ չի բացառում»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը դեռևս հավատարիմ է Ուկրաինայում զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ դիրքորոշմանը։
«Մոսկվան հետևում է Փարիզի հայտարարություններինը, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր նպատակները չեն իրականացվել»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Բացի այդ, Պեսկովը «վտանգավոր» է որակել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
«Ուկրաինան ունի այդ իրավունքը», - ասել էր Քեմերոնը Reuters-ին տված հարցազրույցում` նկատի ունենալով Ուկրաինային Լոնդոնի կողմից տրամադրված զենքի կիրառումը ռուսական տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար:
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ ընդհանուր առմամբ Արևմուտքում բանավոր էսկալացիա կա, ինչը կարող է սպառնալ եվրոպական անվտանգությանը։