Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում․ կան վիրավորներ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում ՝արագաչափի մոտ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները դադարեցրել են «Mercedes» մանկիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: Տեղում պարզվել է նաև, որ պայթյունի հետևանքով 2 հոգի՝ Երևանի բնակիչներ 28-ամյա Գարեգին Մելքումյանը և 27-ամյա Արսեն Կարապետյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Պարզվել է նաև, որ մինչև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելը, նշված անձին «դեմքի, գլխի և վերին վերջույթների 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ» միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունն են ստացել բժիշկների կողմից, ապա տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Գ. Մելքոնյանը իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթյունի վայրի հարևանությամբ լիցքավորել է գազալցակայանում, ապա դուրս եկել այնտեղից, իսկ պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին։
Առավել մանրամասն` այստեղ.