Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի առևտրի նախարարությունը հաստատել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառության ամբողջական դադարեցումը:
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան դադարեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ՝ հինգշաբթի օրվանից արգելելով արտահանումն ու ներմուծումը։
Նախարարությունը հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում սահմանափակել էր 54 ենթախմբի ապրանքների արտահանումն Իսրայել՝ պայմանավորված Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների կողմից իրականացվող ռազմական գործողություններով։
«Դա հաշվի առնելով՝ պետական մակարդակով ձեռնարկվել են միջոցառումների երկրորդ փուլը՝ Իսրայելի հետ կապված արտահանման և ներմուծման գործառնությունները դադարեցվել են, միջոցառումները վերաբերում են բոլոր տեսակի ապրանքներին», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Նախարարությունն ընդգծել է, որ միջոցառումները կշարունակեն գործել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ապահովել Գազայի հատվածին մարդասիրական օգնության անխափան և բավարար մատակարարումը։
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, Անկարայի որոշման մասին հաղորդագրություններից հետո, մեղադրել է Թուրքիային գոյություն ունեցող առևտրային համաձայնագրերը խախտելու համար և ասել, որ Իսրայելը այլընտրանք կգտնի Թուրքիայի հետ առևտրին։
Ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան այլևս չի պահպանում ինտենսիվ առևտրային հարաբերություններ Իսրայելի հետ: