Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել, ոստիկանները մահակներով սկսել են հետ մղել մասնակիցներին, կան վիրավորներ:
Ցույցի մեկնարկից անմիջապես հետո մասնակիցներից ոմանք սկսել են ավերել ապակե ցուցափեղկերն ու կանգառները:
Ոստիկանությունը միջամտել է։ Ցուցարարները նրանց ուղղությամբ շշեր և ճայթրուկներ են նետել։
Փարիզի ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել 15 մարդ։ Ընդհանուր առմամբ, խուզարկվել է մոտ 500 մարդ, առգրավվել են սառը զենքեր։