Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Instagram-ը պատրաստվում է լուրջ փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում, որն օգտատերերին բովանդակություն է առաջարկում. հավելվածն այժմ ավելի շատ կենտրոնանալու է բնօրինակ բովանդակության վրա՝ պայքարելով այսպես կոչված սերիական վերահրապարակողների դեմ, որոնք պատճենում են այլ օգտատերերի նյութերն առանց համապատասխան հղման։ Բացի դրանից՝ հավելվածն ընդլայնելու է փոքր օգտահաշիվների լսարանը:
Փոփոխությունները հիմնականում կվերաբերեն այն օգտահաշիվներին, որոնք վերահրապարակում են այլ օգտատերերի նյութերը: Երբեմն նման ագրեգատորները նշում են, թե ով է հրապարակված բովանդակության հեղինակը, սակայն նյութն ինքնին հաճախ պատճենվում է առանց որևէ հաստատման: Կրկին հրապարակված բովանդակությունն այժմ կհեռացվի հարթակի առաջարկվող նյութերի էջից:
Առաջին հերթին, այս փոփոխությունը կանդրադառնա այն օգտհաշիվներին, որոնք հաճախ են հրապարակում այլ մարդկանց նյութերը: Իսկ հաճախ ասելով նկատի է առնվում ավելի քան 10 անգամ է 30 օրվա ընթացքում: Նման օգտահաշիվների բովանդակությունն այլևս չի հայտնվի «Հետաքրքիր» էջում: Այնուամենայնիվ, այս օգտահաշիվները հնարավորություն կունենան վերադառնալ առաջարկվող նյութերի էջ վերջին անգամ «ոչ բնօրինակ» բովանդակություն հրապարակելուց 30 օր հետո:
Ավելին, առաջարկվող նյութերում նման ագրեգատորների բովանդակությունը կփոխարինվի օրիգինալ բովանդակությամբ, եթե նյութը «համեմատաբար նոր է» և եթե հարթակը համոզված է, որ հրապարակումները նույնական են։
Այս փոփոխությունները կվերաբերեն միայն առաջարկվող նյութերին. ագրեգատներին բաժանորդագրված օգտատերերը դեռ կտեսնեն դրանց վերահրապարակումները ինչպես իրենց լրահոսում, այնպես էլ այդ օգտահաշիվների էջերում: Բացի դրանից՝ համակարգը կսկսի նաև ավելացնել պիտակներ, որոնցում կնշվի, թե ով է բովանդակության իրական ստեղծողը, թեև այդ պիտակները կարող են հեռացվել:
Մի կողմից՝ այս միջոցներն իսկապես կարող են օգնել սերիական վերահրապարակողների և «բովանդակության գործարանների» դեմ պայքարում։ Մյուս կողմից՝ մարդիկ, որոնք հրապարակում են ինֆոգրաֆիկաներ, հայտնի մարդկանց երկրպագուների էջեր և այլն, նույնպես կարող են տուժել այս միջոցների պատճառով։
Առաջարկությունների համակարգի նոր ալգորիթմը կարող է նաև «բոլոր հեղինակներին բեկում մտցնելու հավասար հնարավորություն ընձեռել»: Եթե նախկինում առաջարկությունների էջերը ձևավորվում էին հրապարակումների հետ օգտատերերի փոխազդեցության հիման վրա, և, հետևաբար, մեծ թվով հետևորդներով օգտահաշիվներն ունենում էին ամենամեծ ծածկույթը, այժմ մարդկանց կառաջարկվի նաև նրանց համար հետաքրքիր բովանդակություն՝ անկախ նրանից, թե քանի բաժանորդ ունի այդ բովանդակության հեղինակը։
Ակնկալվում է, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն առաջիկա ամիսներին և էական ազդեցություն կունենան բովանդակության դինամիկայի և հարթակում դրա ընկալման վրա: