Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների բախումերի ժամանակ վեց իրավապահ մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ–ն։
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ տեղի է ունեցել երեկ, և այսօր ևս պատգամավորները կշարունակեն երկրորդ ընթերցմամբ քննարկել այն։
Խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է գործում օրենքի դեմ բողոքների պատճառով: