Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 1-ին՝ Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տեսաուղերձ է հրապարակել, որում նշում է, որ ներկայում Գերմանիայում աշխատում է ավելի քան 46 միլիոն քաղաքացի, ինչը ավելին է, քան երբևէ։
«Միևնույն ժամանակ, առաջիկա տարիներին երկրին անհրաժեշտ կլինեն ավելի շատ աշխատողներ: Ուստի մենք հոգ ենք տանում, որ աշխատանք ունենան նաև նրանք, ովքեր մեզ մոտ են եկել Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի պատճառով»,- հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Ըստ Շոլցի՝ աշխատանքն ավելին է, քան պարզապես գումար վաստակելը, այն նաև համայնքի, գործընկերների և ճանաչված լինելու զգացում է: