Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն, որն ավելի վաղ կալանքի տակ էր առնվել ոստիկանության կողմից՝ սեռական ոտնձգության մեղադրանքով, ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Քրիստիան Սեն Պալեն։
«Ժերար Դեպարդյոն այլևս ոստիկանական բաժանմունքում չէ, նա ազատ է արձակվել կալանքից», - ասել է դերասանի փաստաբանը, որի խոսքը մեջբերում է BFMTV-ն:
Փաստաբանը հրաժարվել է լրագրողներին հայտնել ոստիկանությունում հարցաքննության մանրամասները։
Դերասանը ոստիկանություն հարցաքննության էր կանչվել ապրիլի 29-ի առավոտյան։ Նա այնտեղ կալանքի տակ էր առնվել։
Դերասանը երկու կնոջ կողմից մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։ Դեպքերը, ըստ նրանց, տեղի են ունեցել երկու ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 2014 թվականին «Մոգը և սիամացին» (Magicien et les Siamois, 2015), և 2021 թվականին՝ «Կանաչ կափարիչներ» ֆիլմերի նկարահանման հրապարակներում։