Օդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օդեսայի իշխանությունները հայտարարել են, որ ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով 5 մարդ է զոհվել։ Օդեսայի մարզում ապրիլի 30-ը սգո օր է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին։ Եվս 32 մարդ վիրավորվել է, որոնցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ըստ տեղի իշխանությունների՝ հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռով քաղաքի ամենահայտնի զբոսավայրերից մեկում։ Տուժել է հայտնի շենքերից մեկը՝ առանձնատուն, որը տեղացիներն անվանում են «Կիվալովի ամրոց» կամ «Հարրի Փոթերի ամրոց»։ Այնտեղ է տեղակայված Օդեսայի իրավաբանական ակադեմիայի շենքերից մեկը, որում հրդեհ է բռնկվել։
Ռուսական կողմը Օդեսային հասցրած հարվածի մասին մեկնաբանություն չի արել։
ՌԴ իշխանություններն էլ հայտնել են Բելգորոդի ուղղությամբ թռչող օդային թիրախ խոցելու մասին։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ և ավերածություններ չկան։