Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Նարեկ Մանասյանը պետք է մրցեր Ռուսաստանից Մուսլիմ Հաջիմագոմեդովի հետ, սակայն հայ բռնցքամարտիկը չներկայացավ ու հաղթանակը շնորհվեց ռուսաստանցի մարզիկին:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր: Իսկ տղամարդկանց հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալներ էին նվաճել Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը: