Խաղաղության նախապատրաստելու կոչեր անողները պատասխանատվություն են ստանձնում կողմերին ռազմական գործողություններից զերծ պահելու կամ նրանց բանակցությունների սեղան վերադարձնելու համար. Տիգրան Աբրահամյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր ձևաչափով հանդիպումներից հետո գրեթե միշտ իրենց համատեղ հայտարարության ինչ որ հատվածում «խցկում են»՝ «ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի» ձևակերպումը:
Միջնորդ երկրները պետք է խորապես գիտակցեն, որ այդ ձևակերպումների, տերմինաբանության տակ իրենց ստորագրությունն է, ըստ այդմ՝ պատիվն ու արժանապատվությունը:
Նման կոչեր անողներն առաջին հերթին պատասխանատվություն են ստանձնում կողմերին՝ ռազմական գործողություններից զերծ պահելուն, երկրորդ, նման իրադրության առաջանալու դեպքում գործուն ջանքեր գործադրում կողմերին (այս դեպքում Ադրբեջանին) բանակցությունների սեղան վերադարձնելու համար:
Իսկ միջնորդների միակ հիշվող ձևակերպումը վերջին հայտարարություններում նրանց՝ համավարակի պատճառով տարածաշրջանային այցը չկատարելու վերաբերյալ ափսոսանքն է:
Տիգրան Աբրահամյան