Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա
ПолитикаՄինսկում Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարեց նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին և ռազմական բախումներին։
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը արեց հայտարարություն, որը շատերի ուշադրությունից դուրս մնաց, բայց հանդիպման մեխը հենց դա կարելի էր համարել․«Եվ այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռևս հայտնի չէ ինչպես և ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության և ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը»,-հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։