Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իլոն Մասկը նախատեսում է X սոցկայքի նոր օգտատերերից չնչին գումար գանձել սոցցանցում հաղորդագրություններ հրապարակելու հնարավորության համար. ահա թե ինչպես է նա նախատեսում լուծել «բոտերի գերակայության» խնդիրը։ Այս մասին գրում է forbes.com-ը:
«Ժամանակակից արհեստական բանականությամբ բոտերը (և տրոլ ֆերմաները) հեշտությամբ շրջանցում են բոտերի թեստերը: Ցավոք, գրելու հնարավորության համար վճարը միակ միջոցն է հաղթահարելու բոտերի գերակայությունը», - գրել է Մասկը X-ում:
Պատասխանելով օգտատերերից մեկին, Մասկն ընդգծել է, որ այս միջոցը կազդի միայն նոր օգտահաշիվների վրա, իսկ գրանցումից երեք ամիս անց հնարավոր կլինի գրել միանգամայն անվճար։