Իսրայելի ԱԳ նախարարը Իրանին մեղադրել է ծովահենության մեջ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Հորմուզի նեղուցում Պորտուգալիայի դրոշի ներքո բեռնատար նավը գրավելուց հետո Իրանի իշխանություններին մեղադրել է ծովահենության մեջ և կոչ է արել ԵՄ-ին և ամբողջ քաղաքակիրթ աշխարհին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչել:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գրավել է ԵՄ անդամներից մեկին պատկանող պորտուգալական քաղաքացիական բեռնատար նավը և հայտարարել, որ այն պատկանում է Իսրայելին: Այաթոլլահ Խամենեիի ռեժիմը հանցավոր ռեժիմ է, որն աջակցում է ՀԱՄԱՍ-ի հանցագործություններին և այժմ ծովահենական գործողություն է իրականացնում՝ խախտելով միջազգային իրավունքը: Ես կոչ եմ անում Եվրամիությանը և ազատ աշխարհին անհապաղ հայտարարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն և պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ»,-«X» սոցիալական ցանցում գրել է Կացը։